Ռոման պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ առաջիկա օրերին սպասվում է ակումբի ներկայացուցիչների եւ ֆուտբոլիստի գործակալի հանդիպումը։ Ձանիոլոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
2021/2022 մրցաշրջանում իտալացի կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով ութ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ:
























































