«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարծիք է հայտնել Ջորջիո Կյելինիի մասին, ում համար այս մրցաշրջանը վերջինն էր թուրինյան ակումբում։
«Եթե ես ընտրեի միայն մեկ մարդու թիմ ստեղծելու համար, առաջինը կընտրեի Ջորջիոյին: Ես ատում էի նրան որպես մրցակցի: Բայց որպես թիմակից նա լավագույնն է:
Հիանալի առաջնորդ, թիկունքում բացարձակ անվտանգություն: Նա միշտ գտնում է ճիշտ խոսքեր: Պարզապես արտասովոր մարդ»,- ասել է Պյանիչը La Repubblica-ին։
Բոսնիացի կիսապաշտպանը չորս մրցաշրջան է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ 2016-ից 2020 թվականներին: