«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղի 17-րդ րոպեին վնասվածք ստացավ ու փոխարինվեց:
Մեր տեղեկություններով, Մխիթարյանի վնասվածքը կրկնվել է, բայց, բարեբախտաբար, այն այնքան էլ լուրջ չէ:
Հայ ֆուտբոլիստի վերականգնման համար 2 շաբաթ կպահանջվի: