Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է 120 մլն եվրո վճարել 22-ամյա պորտուգալացու համար, ով ճանաչվել է Իտալիայի առաջնության մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողը։
Այն բանից հետո, երբ հարձակվող Կիլիան Մբապեն երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, Լեաուն դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակներից մեկը տրանսֆերային շուկայում։
Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: