«Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեն հայտարարել է իտալական ակումբից հեռանալու մասին։ Կոտդիվուարցու պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է հունիսի 30-ին։
«Սա հինգ շատ կարևոր տարիներ էին։ Իմ պայմանագիրն ավարտվեց, բայց այդ հինգ տարում մեզ հաջողվեց վերադառնալ Չեմպիոնների լիգա և նվաճել Սկուդետտոն։
Ես արեցի այն, ինչի համար ինձ գնեցին, և կարծում եմ, որ հրաժեշտ տալու ավելի լավ տարբերակ չկա»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Canal + Sport Africa-ն։
«Բարսելոնան» ԶԼՄ-ներում նշվում է որպես Կեսիեի հաջորդ ակումբը։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 31 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ։