«Ռոման» հաղթել է «Ֆեյենորդին» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում՝ 1-0: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հռոմեացիների պաշտպան Քրիս Սմոլինգը:
«Պաշտպանությունում հիանալի խաղ էր: Նա մշտապես հաղթում էր մենապայքարներում և իսկական ժայռ էր հռոմեական ակումբի պաշտպանությունում»,- ՈՒԵՖԱ-ում այսպես են մեկնաբանել լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը:
Հատկանշական է, որ «Ռոման» 12 տարվա մեջ դարձել է իտալական առաջին թիմը, որը հաղթել է եվրագավաթում: Այդ ժամանակ՝ 2009/2010 մրցաշրջանում, Միլանի «Ինտերը» հաղթել է Չեմպիոնների լիգայում: Նշենք՝ թե՛ «Ռոմայի» և թե՛ «Ինտերի» հետ հաղթել է Ժոզե Մոուրինյուն:
Մոուրինյուն նաև դարձել է առաջին մարզիչը, որը հաղթել է բոլոր երեք եվրագավաթներում՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում: «Ռոման» դարձել է առաջին թիմը, որը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում, քանի որ սա մրցաշարի առաջին խաղարկությունն էր: