«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Մայքլ Օուենը կիսվել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակչի սպասելիքներով, որտեղ կհանդիպեն իր նախկին թիմերը։
«Կարծում եմ, որ «Լիվերպուլն» ավելի լավն է, քան «Ռեալը», և նրանք կարող են ոչնչացնել նրանց: 3:1 կամ 3:0… իմ կանխատեսումն է: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» կարող է բավականին համոզիչ հաղթանակ տանել, քանի որ նրանք հիանալի թիմ են, որոնք այս պահին չափազանց ուժեղ են «Ռեալի» համար:
Մադրիդի «Ռեալը» ֆենոմենալ աշխատանք կատարեց եզրափակիչ դուրս գալու համար. անշուշտ, թիմը հավատում է հաղթանակին՝ հաշվի առնելով իր դժվարին ճանապարհը: Բայց ես կարծում եմ, որ «Լիվերպուլը» չափազանց լավն է: Նա կփորձի խուսափել պասիվ խաղից, քանի որ ոչ ոք «Ռեալից» լավ չգիտի, թե ինչպես հաղթել նման հանդիպումներում», — Օուենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: