«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկար ժամանակով շարքից դուրս կմնա։
Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք լրատվականներ, շվեդ ֆուտբոլիստը ենթարկվելու է ծնկի վիրահատության, իսկ ապաքինման համար կպահանջվի մոտավորապես 7-8 ամիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 40-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը «ռոսոներիների» հետ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Իբրահիմովիչը «Միլանի» կազմում նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
Ընթացիկ մրցաշրջանում Զլատանը դարձել է ութ գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել երեք արդյունավետ փոխանցում։