Չարենցավանի «Վանը» ՀՊԼ-ի նախավերջին տուրում ընդունել է «Նորավանքին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպումը կայացել է Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել 28-ամյա վրացի կիսապաշտպան Կախա Կախաբրիշվիլին՝ աչքի ընկնելով հանդիպման 19-րդ և 30-րդ րոպեներին:
Հյուրերը պատասխան գնդակը հեղինակել են երկրորդ կեսում: Աչքի է ընկել «Նորավանքի» նիգերիացի հարձակվող Իբրահիմ Լալեն՝ 69-րդ րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը:
Այս հանդիպումից հետո «Վանն» իր միավորների թիվը հասցրել է 25-ի և շարունակում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը 8-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Նորավանքի» ակտիվում ևս 25 միավոր կա: Թիմը 7-րդ տեղում է: