Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին շնորհավորել է իր նախկին թիմերին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և իտալական «Միլանին»` չեմպիոնական տիտղոսների կապակցությամբ։
Բալոտելին լուսանկարներ է հրապարակել «Ման․Սիթիի» և «Միլանի» մարզաշապիկներով։ «Մենք չեմպիոններ ենք.․․․ Կներեք, գրեթե մոռացել էի: Սիրում եմ ձեզ»,- գրել է Մարիոն սոցցանցում։