Մասիմիլիանո Ալեգրին կատակել է Պոլ Պոգբայի «Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին.
Ֆրանսիացի կիսապաշտպանը Ալեգրիի գլխավորությամբ Թուրինում հանդես է եկել 2014-ից 2016 թվականներին՝ մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:
Այդ տարիներին խաղացողն ու մարզիչը մարզումների ժամանակ կանոնավոր կերպով կազմակերպում էին ֆուտբոլային և բասկետբոլային հանդիպումներ:
«Պոգբան հաստատ չի վերադառնա, քանի որ վախենում է բասկետբոլում ինձ մարտահրավեր նետել:
Նա ինձ պարտվեց թե՛ ոտքերով, թե՛ ձեռքերով խաղում։ Այդ իսկ պատճառով էլ հեռացավ»,- մեջբերում է մասնագետին Sport Mediaset-ը։