Արթուր Գալոյանին չենք տեսնի Հայաստանի հավաքականում՝ Ազգերի Լիգայի առաջիկա խաղերի ժամանակ։
Ինչպես հայտնի է դարձել ArmSport-ին, հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը որոշել է առաջիկա խաղերի համար հավաքական հրավիրել ավելի փորձառու ֆուտբոլիստների։
Հավաքականի հայտացուցակում, որը շուտով հրապարակվելու է, նոր անուններ չեն սպասվում։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հունիսին կսկսի պայքարը Ազգերի լիգայում՝ մրցելով նախ Իռլանդիայի, ապա Շոտլանդիայի հավաքականների հետ: