Ինչպես հայտնի է դարձել ArmSport-ին, Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի համար հավաքական են հրավիրվելու հետևյալ դարպասապահները`
1) Դավիթ Յուրչենկո
2) Ստանիսլավ Բուչնև
3) Արսեն Բեգլարյան
4) Հենրի Ավագյան
Ըստ մեր աղբյուրի՝ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը և Ռուդիկ Մկրտչյանը ևս կհրավիրվեն Հայաստանի հավաքական` պատրաստվելու Ազգերի Լիգայի առաջին խաղերին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հունիսին կսկսի պայքարը Ազգերի լիգայում՝ մրցելով նախ Իռլանդիայի, ապա Շոտլանդիայի հավաքականների հետ: