Երկրպագուները չեմպիոնական մեդալը վերադարձրել են «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, որի գողության մասին նա հայտարարել էր ավելի վաղ, հայտնում է La Repubblica-ն։
Հաղորդվում է, որ 20-ից 25 տարեկան երեք երիտասարդ փաստաբանի ուղեկցությամբ եկել են Ռեջիո Էմիլիա քաղաքի կարաբիներների գրասենյակ, որտեղ կայացել է «Սասուոլոյի» դեմ հանդիպումը։
Երկրպագուների խոսքով՝ մեդալը նրանք հայտնաբերել են հանդերձարանի մոտ՝ չեմպիոնական տոնակատարության ժամանակ։
Հիշեցնենք, որ «Միլանը» դարձավ 2021/22 մրցաշրջանի Ա Սերիայի չեմպիոն։