Հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել իտալական «Սալերնիտանա», հայտարարել է ֆուտբոլային ակումբի նախագահ Դանիլո Երվոլինոն։
«Ես կցանկանայի Կավանիին պայմանագիր առաջարկել. նրա տեղափոխությունը հիանալի նվեր կլիներ քաղաքին, քանի որ «Սալերնիտանան» մնում է Ա Սերիայում»,- Երվոլինոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նա նաև հավելել է, որ մտադիր է ևս մեկ մրցաշրջան թիմում պահել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին։
«Սալերնիտանան» Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 17-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ բարձրագույն դիվիզիոնում: