Մայիսի 28-ին Փարիզում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Մադրիդյան ակումբն արդեն հրապարակել է մեկնարկային կազմը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։
Ըստ Opta-ի, Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին թիմը, որը եզրափակչի խաղում մեկնարկային կազմ է դուրս բերել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ավելի քան 100 հանդիպում անցկացրած 4 ֆուտբոլիստի:
Այդ ֆուտբոլիստներն են Կարիմ Բենզեման, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը և Դավիդ Ալաբան: