«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի խոսքերը, ով ասել է, որ կփորձի արգենտինացուն հրավիրել հռոմեական ակումբ։
«Տոտին կուռք է, ես ուրախ եմ լսել, թե ինչպես է նա սիրով խոսում իմ մասին: Ես հանգստացա, վաղն ունեմ հավաք ազգային հավաքականի հետ և պատրաստվում ենք Իտալիայի դեմ հանդիպմանը, իսկ հետո կգնամ արձակուրդ։
Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Կփորձեմ ընտրել այն, ինչն ինձ համար լավագույնն է»,- Դիբալային է մեջբերում Football Italia-ն։
Նախորդ մրցաշրջանում Պաուլո Դիբալան անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։