«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիների ղեկավարությունը գոհ է 24-ամյա անգլիացու խաղից և ցանկանում է նրան պահել թիմում։ Գործող պայմանագիրն ավարտվում է երեք տարուց, և ակումբը ցանկանում է բարելավել այն։
Անցած մրցաշրջանում Տոմորին Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում՝ հինգ անգամ հանդես գալով Չեմպիոնների լիգայում և չորս անգամ՝ Իտալիայի գավաթում։
























































