Մայիսի 25-31-ը «Ուրարտուի» հարկի տակ տեղի կունենա ակումբի երկարամյա աշխատակից, 44-օրյա պատերազմում իր կյանքը հայրենիքին նվիրած Սիմոն Իսրայելյանի անվան ամենամյա հուշամրցաշար, որը կկրի “Simon Cup 2022” անվանումը։
Մրցաշարին կմասնակցեն ինչպես Հայաստանը ներկայացնող, այնպես էլ վրացական թիմեր։ Մասնավորապես, մրցաշարի ընթացքում իրար դեմ կմրցեն «Ուրարտուի» 2007-2008 թթ․ թիմերը, «Փյունիկ-07», «Ակադեմիա-07» թիմերը, Հայաստանի Մ-14, Մ-15 տարեկանների հավաքականները, ինչպես նաև «Դինամո Թբիլիսիի» 2007-2008 թթ․ թիմերը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն գավաթով և մեդալներով։