«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Իտալիայի առաջնությունում՝ եզրափակիչ տուրում «Սասուոլոյին» (3-0) հաղթելուց հետո։
40-ամյա շվեդը հաղթանակը նվիրել է իր նախկին գործակալ Մինո Ռայոլային, ով մահացել է մեկ ամիս առաջ։
«Հրաշալի է, ես այստեղ էի, երբ «Միլանը» հաղթեց առաջնությունը 11 տարի առաջ, և հիմա նորից այստեղ եմ: Ես եկել եմ այստեղ խոստումով, և այն պահեցի։ Շատերը ծիծաղեցին, երբ ասացի, որ նորից հաղթելու ենք առաջնությունը, բայց մենք քրտնաջան աշխատեցինք և ցույց տվեցինք, թե ինչ է նշանակում տանջվել արդյունքի համար։
Այս հաղթանակը նվիրում եմ Մինոյին. Նա այն մարդկանցից էր, ովքեր ցանկանում էր, որ ես գնամ Միլան և ասաց, որ ես միակն եմ, ով կարող է փրկել ակումբը։ Այս գավաթը նվիրում եմ նրան։
Ի՞նչ կասեր Ռայոլան, եթե նա հիմա այստեղ լիներ՝ «Եկ խաղա ևս 10 տարի և կկորզենք ավելի շատ գումար: (Ծիծաղում է)»,- ասել է Իբրահիմովիչը Sky Sport Italia-ին։
























































