«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումից հետո գողացել են իր ոսկե մեդալը։
«Միլանը» արտագնա հաղթանակ տարավ 3:0 հաշվով և դարձավ Իտալիայի 19-ակի չեմպիոն՝ 2010/11 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ զբաղեցնելով Ա Սերիայում առաջին տեղը:
Խաղից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։ Պիոլիի մեդալը գողացել են հենց խաղադաշտում։
«Իմ ոսկե մեդալը գողացան, մեկը վզիցս քաշեց. ես երախտապարտ կլինեմ, եթե իմ բողոքն ազդեցություն ունենա: Սա իմ ունեցած միակ մեդալն է»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։