«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Նշվում է, որ իտալացի մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվական։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 մլն եվրո։
Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն ընթանում են նոյեմբերից, և հիմա ավարտական փուլում են։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Սարին «Լացիոյի» հետ 64 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայում։