Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Ֆիորենտինան» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Յուվենտուսի» դարպասը։
«Մանուշակների» կազմում գոլի հեղինակ դարձան Ալֆրեդ Դունքանը և Նիկոլաս գոնսալեսը։ «Ֆիորենտինան» վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Թուրինցիները մրցաշրջանն ավարտեցին չորրորդ տեղում։
























































