Թուրինում տեղի ունեցավ կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։
Վճռորոշ խաղում «Լիոնը» 3-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ և նվաճեց բաղձալի գավաթը։ Ֆրանսիական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ամանդին Հենրին, Ադա Հեգերբերգը և Կատարինա Մակարիոն։
Կատալոնական ակումբի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Ոսկե գնդակի դափնեկիր Ալեքսիա Պուտելիասը։
Նշենք, որ «Լիոնը» 8-րդ անգամ է նվաճում Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Նախորդ անգամ ֆրանսիացիները նման հաջողություն գրանցել էին 2019/20 մրցաշրջանում։