«Ռոմայի» տնօրեն Տիագո Պինտոն մեկնաբանել է իտալական մամուլում հայտնված այն լուրերը, թե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ՝ ամռանը միլանյան ակումբ անվճար տեղափոխվելու համար։
«Ես Մխիթարյանի հետ խոսել եմ այն մասին, թե արդյոք նա պատրա՞ստ է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, դրա վրա ենք կենտրոնացած։ Ես ճանաչում եմ նրան ու նրա պրոֆեսիոնալիզմը, 100%-ով վստահ եմ, որ սուտ է, որ նա չի խոսել «Ինտերի» հետ։
Նա ամեն ինչ կանի առաջիկա եզրափակչում խաղալու համար։ Ինչպես ավելի վաղ ասացի, ես այստեղ չեմ, որպեսզի խոսեմ տրանսֆերային շուկայի մասին, մենք դեռ մրցաշրջան ունենք ավարտելու»,- Պինտոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Մխիթարյանը հռոմեացիների կազմում անցկացրել է 116 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։