Ա Սերիայում որոշել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին։
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մայք Մենյանը («Միլան»), լավագույն պաշտպան՝ Գլեյսոն Բրեմերը («Տորինո»):
Լավագույն կիսապաշտպանը Մարցելո Բրոզովիչն է («Ինտեր»), լավագույն հարձակվողը՝ Չիրո Իմոբիլեն («Լացիո»):
Մինչև 23 տարեկան լավագույն խաղացողը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենն է։