Մայիսի 20-ին՝ Իսրայելի Նես Ցիոնա քաղաքոում, կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Իսպանիա-Բելգիա հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի առաջին օգնականն է Խաչատուր Հովհաննիսյանը։