«Յուվենտուսը» չի վճարի 35 միլիոն եվրո Ալվարո Մորատայի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» այդքան գումար է ցանկանում ստանալ, սակայն բանակցությունները կարող են շարունակվել մեկ այլ գումարի շուրջ։
Իսպանացին 2020 թվականի սեպտեմբերից վարձավճարով հանդես է գալիս Յուվեի կազմում։
Այս մրցաշրջանում Մորատան Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ալվարոն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է մնալ թուրինյան թիմում։