Ֆեդերիկո Բերնանրդեսկին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, թուրինցիների ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, որը լրանում է առաջիկա ամռանը։
Կիսապաշտպանը, որը շուտով կստանա ազատ գործակալի կարգավիճակ, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է երկու գոլի և վեց արդյունավետ փոխանցման հեղինակ։