«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է թուրինյան ակումբում խաղալու մասին.
«Ես սիրում եմ Յուվենտուսի բնավորությունը. Գլխավորը երբեք չհանձնվելն է և մինչև վերջ հավատալ հաղթանակին։ Աշխատանքս ինձ հաճույք է պատճառում։ Ես անում եմ այն, ինչ սիրում եմ։ Բոլորս գիտենք, որ «Յուվենտուսը» միշտ հաղթել է և կշարունակի հաղթել։ Դա միակ բանն է, որ կարևոր է:
Պետք չէ շատ խոսել, պետք է աշխատել։ Հուսով եմ, որ կարող եմ մեծ արդյունքների հասնել «Յուվենտուսի» հետ»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում JuventusNews24-ը։
Սերբ հարձակվողը թուրինյան ակումբ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ «Ֆիորենտինայից»: