Միլանի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ճանաչվել է Ա Սերիայի մայիսի լավագույն մարզիչ, այս մասին հայտնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։
Մայիսին «Միլանը» երեք հաղթանակ է տարել Իտալիայի առաջնությունում։
56-ամյա մասնագետին մրցանակը կհանձնվի Սասուոլոյի հետ եզրափակիչ տուրի խաղից առաջ։ ։ Պիոլին 3-րդ անգամ այս մրցաշրջանում ստացել է ամսվա լավագույն մարզիչ մրցանակը Ա Սերիայում՝ նրա լավագույն արդյունքը երբևէ: