Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մայիսի 20-ից 22-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։
Հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանը, Արսեն Թուրվանդյանը, Արթուր Թալասյանը և Խաչիկ Մարգարյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի շրջանակում պատանեկան ընտրանին մայիսի 22-ին երկկողմանի հանդիպում կանցկացնի։