Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մարկոս Անտոնիոն կտեղափոխվի Հռոմի «Լացիո», իր կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանավոր պայմանավորվածություն ունեն բրազիլացու տրանսֆերի շուրջ։ Ինքը՝ խաղացողը, համաձայնել է «արծիվների» ճամբար տեղափոխվելուն, նրան մնում էր միայն ստորագրել փաստաթղթերը։
Անտոնիոյի համար «Լացիոն» կվճարի 8 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով: Նշվում է, որ խաղացողը դիտարկվում է որպես Լուկաս Լեյվայի փոխարինող, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը։
Անտոնիոն «Շախտյորում» հանդես է գալիս 2019 թվականի փետրվարից։