«Պարման» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Ջուզեպպե Յաչինիին պաշտոնանկ անելու մասին։
Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառ։
Իտալական ակումբի ղեկավարությունը որոշել է բաժանվել 58-ամյա մարզչից Սերիա B-ում անբավարար արդյունքների պատճառով։ Թիմը 2021/22 մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Պարմայի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Ֆաբիո Կանավարոն։
























































