«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արնաուտովիչի տրանսֆերին հավակնում են միանգամից երեք ակումբներ՝ «Միլանը», «Ինտերը» և «Նապոլին»:
Նշված բոլոր ակումբները պատրաստ են պայմանագիր առաջարկել ավստրիացուն։
Այս մրցաշրջանում Արնաուտովիչը Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 14 գոլ և մեկ գոլային փոխանցում կատարել։
























































