«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ Յուրգեն Կլոպի թիմն իր խաղամակարդակով գերազանցում է «Ռեալին»։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Լիվերպուլն իր հիմնական կազմով գերազանցում է «Ռեալին»: Թիմը չպետք է կենտրոնանա Պրեմիեր լիգայի վրա։
Չեմ ասում, որ Կլոպը զոհաբերի չեմպիոնությունը, բայց Չեմպիոնների լիգան հաղթելու շանսերն ավելի մեծ են, քան Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալը»,- մեջբերում է Կարագերին Sky Sports-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին։