«Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կոլումբիացին կարող է ակումբում փոխարինել մեկ այլ հարավամերիկացու՝ Պաուլո Դիբալային, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի «ծեր սինյորային»։
Մյուրիելի պայմանագիրն Ատալանտայի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Հարձակվողը «Ատալանտայում» հանդես է գալիս 2019 թվականից՝ տեղափոխվելով իսպանական «Սևիլիայից»։
Այս մրցաշրջանում Մյուրիելը Բերգամոյի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: