«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ սերբի տրանսֆերով հետաքրքրված է հռոմյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Նա մարզել է Մատիչին «Մանչեսթեր Յունայթեդում» և «Չելսիում» հանդես գալու տարիներին։
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի ավարտին սերբը կլքի անգլիական ակումբը։ Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 2017 թվականին։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23 հանդիպման և կատարել չորս գոլային փոխանցում։ 2008-ից 2019 թվականներին Մատիչը հրավիրվել է Սերբիայի հավաքական։