«Յուվենտուսը» դիտարկում է «Արսենալի» և «Նապոլիի» պաշտպաններին՝ որպես փոխարինող Ջորջիո Կյելինիին։
«Արսենալի» ֆուտբոլիստ Գաբրիելը և «Նապոլիի» կիսապաշտպան Կալիդու Կուլիբալին գտնվում են թուրինյան ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ Յուվենտուսի և Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Կյելինին Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում թուրինյան ակումբից Ինտերից կրած պարտությունից հետո հայտարարել էր թիմից հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Ջորջոն դարձել է «Յուվենտուսի» խաղացող 2005 թվականին՝ տեղափոխվելով «Ֆիորենտինայից» 7,7 միլիոն եվրոյի դիմաց: Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 559 հանդիպում, որոնցում խփել է 36 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Յուվենտուսի կազմում նա դարձել է Իտալիայի առաջնության 9-ակի հաղթող, Իտալիայի գավաթի և Սուպերգավաթի 5-ակի հաղթող։