ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան ամռանը կփոխի ակումբային գրանցումը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա արգենտինացին «Յուվենտուս» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Նշվում է, որ խաղացողը թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել է մեկ տարվա պայմանագիր։
Ավելի վաղ տեղեկություններ կային Դի Մարիայի և ՊՍԺ-ի ղեկավարության միջև տարաձայնությունների մասին։