Մայիսի 24-ից հունիսի 3-ը Հայիթիի ազգային հավաքականը Դոմինիկյան Հանրապետությունում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի շրջանակում կնախապատրաստվի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջիկա 4 հանդիպումներին։ Այս առիթով ազգային հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայիթիի հավաքականը կանցկացնի հետևյալ հանդիպումները.
06/04/2022 – Բերմուդներ – Հայիթի
06/07/2022 – Հայիթի – Մոնսերատ
06/11/2022 – Գայանա – Հայիթի
06/14/2022 – Հայիթի – Գայանա
Հաջողություն ենք մաղթում Ջոնել Դեսիրեին և Հայիթիի հավաքականին առաջիկա հանդիպումներում։