«Յուվենտուսի» ղեկավարները ցանկանում են միանգամից երեք ազատ գործակալի հետ պայմանագիր կնքել այս ամառ։
Խոսքը «Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչի, ՊՍԺ-ից հեռացող Անխել Դի Մարիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին է։
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ երեք տրանսֆերների հավանականությունը բավականին մեծ է։ Երեքն էլ ամռանը կդառնան ազատ գործակալներ։
Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին։ Պերիշիչը «Ինտերում» է 2015 թվականից (2019/20 մրցաշրջանում խաղացել է «Բավարիայում»՝ վարձավճարով): Դի Մարիան Ա Սերիայում հանդես գալու փորձ չունի, նախկինում հանդես է եկել Իսպանիայի, Անգլիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի առաջնություններում։ Ըստ Goal-ի՝ դի Մարիան արդեն համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ։