«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիլմիլանո Ալեգրին խոսել է արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի մասին, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «ծեր սինյորայից»։
«Յոթ տարիների ընթացքում Պաուլոն առանձնահատուկ դեր ուներ մեր ակումբում։ Երբ նա համալրեց մեր շարքերը, երեխա էր։ Կարծում եմ՝ ես էլ եմ մասնակցել իր դաստեարակությանը։
Նա արժանացել է մի կարգավիճակի, որի շնորհիվ վայելում է երկրպագուների սերը և հարգանքը։ Նա իր ձգտման և մակարդակի շնորհիվ անփոխարինելի ֆուտբոլիստ էր»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում football-Italia-ն։