ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է Goal-ը։
Սպասվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի վերջում կդառնա ազատ գործակալ․ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին, իսկ փարիզցիները նրան նոր պայմանագիր չեն առաջարկել։
Ըստ լուրերի՝ Դի Մարիայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ կկազմվի «1+1» սխեմայով. 2022/23 մրցաշրջանը հաջող անցկացնելու դեպքում թուրինյան ակումբը արգենտինացու հետ համագործակցությունը կերկարաձգի ևս մեկ տարով։
2021/22 մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։