«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ ապագայում կորոշի իր կարիերայի հեռանկարները։ Նա մի քանի տարբերակ ունի. այս մասին գրել է ինսայդեր, լրագրող Նիկոլո Սկիրան։
Այսպիսով, 40-ամյա հարձակվողը կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Ա Սերիայում՝ երկարաձգելով պայմանագիրը «Միլանի» հետ։
Բայց խաղացողն ունի նաև կարիերան ավարտելու և գործակալական աշխատանքի անցնելու տարբերակ: Աղբյուրը նշում է, որ Իբրան կարող է աշխատանքի անցնել Մինո Ռայոլայի գործակալությունում։ Խաղացողը վերջերս մահացած գործակալի հաճախորդն էր:
Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչն անցկացրել է 26 հանդիպում Իտալիայի առաջնությունում և գավաթում: Խաղացողը 11 արդյունավետ գործողություն է կատարել․ 40-ամյա հարձակվողը դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։