Իտալացի պաշտպան Ջիորջիո Կյելինին խոսել է «Յուվենտուսից» հեռանալու մասին։
«Առաջին անգամ ես այս ակումբում խաղադաշտ դուրս եկա «Մեսինայի» դեմ խաղում՝ փոխարինելով Պավել Նեդվեդին։ Դա երկարատև արկածների սկիզբն էր։
Այժմ ակումբից հեռանում եմ ուրախ և հանգիստ։ Միշտ ցանկացել եմ հեռանալ բարձր մակարդակում։ Սա տարբերվող մրցաշրջան էր ակումբի համար։ Կարող եմ ասել, որ «Յուվենտուսը» և Իտալիայի հավաքականը թողնում եմ լավ ձեռքերի մեջ»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում football-italia-ն։