«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արձագանքել է թուրինյան ակումբի ղեկավարության և ֆրանսիացի 29-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալների հանդիպման մասին լուրերին։
«Պոգբա՞․․․ Ո՞վ է Պոգբան, ես նրան չեմ ճանաչում…
Գուցե դա անգլերեն բա՞ռ է․․․ Ես մոռացել էի նրա մասին, դա շատ տարիներ առաջ էր (ծիծաղում է)»,- Ալեգրիին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, որի ներկայացուցիչները ևս բանակցություններ են սկսել Պոլի գործակալի հետ: