«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի՝ ակումբից հեռանալու տարբերակների մասին։
«Ես այս թեմայի վերաբերյալ զրուցել եմ ակումբի նախագահի հետ։ Իհարկե, մեզ համար դժվար կլինի առանց նրա, սակայն կարող եմ նշել, որ Սերգեյը չի տեղափոխվի մեր սկզբունքային մրցակիցներից որևէ մեկի կազմ։ Նա կտեղափոխվի միայն ոչ իտալական ակումբ»,- այս մասին Սարին նշել է football-Italia-ի հետ զրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Միլինկովիչ-Սավիչը դարձել է 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։