«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Ոսկե գնդակի» հետ կապված ամենամեծ անարդարության մասին.
«Ինձ համար «Ոսկե գնդակի» հետ կապված ամենամեծ անարդարությունը Ինյեստային այն չհանձնելն է։
Նա նույնքան ուժեղ էր, որքան Մարադոնան, Մեսսին կամ Ռոնալդուն»,- France Football-ին ասել է Բուֆոնը։
2010 թվականին Անդրես Ինյեստան քվեարկության արդյունքում երկրորդն էր՝ զիջելով «Բարսելոնայի» իր թիմակից Լիոնել Մեսսիին։