Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ ոչ-ոքիից հետո (2:2) խոսել է հաջորդ մրցաշրջանում ակումբի ծրագրերի մասին.
«Մենք հաղթում էինք, խաղացողները լավ էին գործում, բայց այդպես էլ է լինում: Ինչ-որ առումով այս խաղը «Յուվենտուսի» մրցաշրջանի արտացոլումն է: Պետք է ընտելանալ նորից հաղթելուն։
Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ, մենք հստակ պատկերացումներ ունենք, չնայած տրանսֆերային շուկան անկանխատեսելի է։
Կարծում եմ՝ մենք լավ հիմք ենք դրել։ Վլահովիչի և Զաքարիայի նման խաղացողները նոր են եկել և նրանք հաջորդ մրցաշրջանում ավելի լավը կլինեն»,- մեջբերում է Ալեգրիին Football Italia-ն։